ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության իրականացում Ադրբեջանի հետ սահմանին՝ իրավիճակը գնահատելու համար: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա նշել է, որ իրավիճակը հեշտ չէ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում։ «Միջոցառումների համալիրը, որը ՀԱՊԿ-ն առաջարկում է Հայաստանին, ներառում է տարբեր միջոցառումներ՝ եւ՛ քաղաքական-դիվանագիտական, եւ՛ ռազմական որոլտներում, այդ թվում՝ առաքելություն հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Զասը՝ հավելելով, որ առաջարկներն ընդհանուր առմամբ հավանության են արժանացել բոլոր պետությունների կողմից։