12.10.2024
ԱՍՀ նախարարը Շանհայում այցելել է տարեցներին խնամքի ծառայություններ տրամադրող հաստատություն
prev Նախորդ նորություն

Չինաստանի քաղաքներում ներդրված լուծումները կարող են օգտակար լինել Երևանին. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հայ-չինական հարաբերությունների համատեքստում կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում:


Անդրադառնալով Երևանի ու Ցինդաոյի միջև հաստատված գործակցությանը՝ քաղաքապետը նշել է, որ կողմերը պետք է հետևողական աշխատանք տանեն ստորագրված փաստաթուղթը գործնականում կյանքի կոչելու համար: Տիգրան Ավինյանը նկատել է, որ Չինաստանի տարբեր քաղաքներում ներդրված «խելացի» լուծումներն ու համակարգերը կարող են օգտակար լինել Երևանին:


Դեսպան Ֆան Յոնգն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկերներ են, և շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ երկուստեք հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրման համար:


 


 

Բադասյանը մասնակցել է կրիպտոակտիվների վերաբերյալ քննարկման
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ