Ազգային ժողովն այսօր ընտրեց ՀՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանին: Ինչպես հայտնի է, այս պաշտոնում իշխանական Իմ քայլը խմբակցությունն առաջադրել էր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը և բացառապես նույն խմբակցության քվեարկությամբ էլ ընտրվեց: Եվ այսպես, Անահիտ Մանասյանի օգտին կողմ են քվեարկել քվեարկությանը մասնակցած 69 պատգամավորները, ձեռնպահ և դեմ չի եղել։ Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել: