Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի կալանքը երկու ամսով երկարացվել է, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից։ Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութության համար։