ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում գոհունակությամբ նշեց հավաքագրված հարկային եկամուտների աճի մասին: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հավաքագրվել է 295 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը պատմական ռեկորդ է երկրի պատմության մեջ: Փաշինյանն ասաց, որ երեկվա դրությամբ արդեն հավաքագրվել է 295 մլրդ դրամ հարկային եկամուտ և ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել ամիս, որ Հայաստանի պետական բյուջե մուտքագրվի 295 մլրդ դրամ: "2022 թվականին բյուջեով պլանավորածից շուրջ 80 մլրդով ավելի հարկային եկամուտներ են հավաքագրվել: 2022-ի ապրիլին հավաքագրվել է 231 մլրդ դրամ, իսկ 2023-ի ապրիլին արդեն իսկ հավաքագրվել է 295 մլրդ դրամ",- ասաց նա: