Կենտրոնական ընտրական հանձնաժողվի որոշմամբ՝ Լևոն Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ։ «ԿԸՀ-ն արձանագրում է՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին», - ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։