Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը։ Ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության վիճակի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:Առաջադրված խնդիրները զորախումբը իրականացրել է ժամանակին և որակով: Կոսովոյի ուժերի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը: