6.11.2025
Սոթքում այս պահին իրավիճակը լարված է. Թագուհի Թովմասյան
12.05.2023
Սոթքում այս պահին իրավիճակը լարված է. Թագուհի Թովմասյան

Սոթքում այս պահին իրավիճակը լարված է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ «Այս պահին Սոթքում եմ. լարված իրավիճակ է, կրակոցներ են»,- գրել է նա։ Նշենք, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր: Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ զոհի ու մեկ վիրավորի մասին: Ժամը 10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է: Իսկ արդեն այսօր մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: