ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն չեղարկվել է: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը: Նա նաև նշել է պատճառը՝ Հայաստանում սահմանային իրավիճակի սրումը: «Հեռախոսազրույց ունեցա իմ հայ գործընկերոջ հետ՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով նրա՝ Կիպրոս ծրագրված այցի չեղարկումից հետո։ Վերահաստատեցինք մեր երկու երկրների միջև հիանալի հարաբերությունները։ Լիարժեք աջակցություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդին: Մեր երկուստեք ցանկությունն է հանդիպել մոտ ապագայում՝ հենց հանգամանքները թույլ տան»,- գրել է նա։