Չոր ու տոթ եղանակի հետևանքով Ստեփանակերտ քաղաքը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն: Այս մասին հայտնում են «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրինությունից: Աղբյուրի հաղորդմամբ՝ ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով: Գերատեսչությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը և գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին: Ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ներողամտությունը: