Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնից» նախապատրաստում են պացիենտների տեղափոխումը։