Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի լուսանկարները: Ըստ ամենայնի, դրանք արվել են ձերբակալության պահին: Հիշեցնենք, որ Բաքուն ձերբակալել է, իսկ ըստ էության՝ գերեվարել նաև նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին: Քիչ առաջ MediaHub-ը տեղեկացրեց, որ Արցախի գործող նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն Հայաստանում է, նա հատել է Հակարի կամուրջը: