2.07.2025
Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. ԱԳՆ
22.03.2023
Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. ԱԳՆ

Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ Հայաստանը համարում է Լաչինի միջանցքի և նրա ռեժիմի շուրջ բանակցություններն ավարտված, կարգավիճակի հարցն ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ։ Բայց այստեղ, ասաց Միրզոյանը, հարց է առաջ գալիս՝ ինչ իմաստ ունի անընդհատ ձեռք բերել այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններ, եթե դրանք որոշակի ժամանակ հետո անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից։  «Մի կողմից բանակցային գործընթաց է տեղի ունենում, մյուս կողմից՝ Ադրբեջանի հռետորաբանությունն ավելի է սրվում։Եվ վերջին շրջանում էլ ավելի է սրվել թե՛ հայատյացության քարոզը, թե՛ ուղղակի սպառնալիքները, Ադրբեջանի նախագահը նույնիսկ հայտարարում է, որ խաղաղության պայմանագիր չի լինելու: Սակայն մենք հաստատակամ ենք, մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք նպատակ ունենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատել»,-շեշտեց Միրզոյանը: