Հայաստանում ապրիլի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք է գրանցվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 594-ի: Վերջին մեկ օրում կատարվել է 2733 թեստավորում, մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 985 996 է: Փաստացի այս պահին բուժում է ստանում 2067 պացիենտ, նրանց թիվը նվազել է 95-ով: Ապաքինվել է 410 229 անձ, վերջին մեկ օրում՝ 105 անձ: Անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 2 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 8619 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1679 է: