Հայաստանը մեծաքանակ պատվիրակությամբ կմասնակցի ԱՊՀ խաղերին: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրորդ խաղերին Հայաստանը կներկայացնեն 140-ից ավել մարզիկներ: Հայաստանը ներկայացնող մարզիկները ուժերը կչափեն 14 մարզաձևում` բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն, վոլեյբոլ: ԱՊՀ երկրորդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Մինսկի մարզամշակույթային համալիրում` «Մինսկ-Արենա»-ում: Խաղերի փակման արարողությունը կկայանա օգոստոսի 14-ին: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը մրցավայրից կլուսաբանի խաղերը: