6.02.2026
Ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ (տեսանյութ)
01.09.2023
Ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ (տեսանյութ)

Պաշտպանության նախարարությունը հրապարակում է տեսանյութ, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր մեր՝ այդ մասին հրապարակած տեղեկատվությունը:   VERELQ-ը հիշեցնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ պաշտոնապես հայտարարվել է հայկական կողմից երկու զոհի և մեկ վիրավորի մասին: Վերջին ժամերին Ադրբեջանը կրակ է վարել նաև Նորաբակի ուղղությամբ: Ադրբեջանը կիրառում է ականանետներ, ԱԹՍ: