26.11.2024
Նախագիծ` միտված ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը
prev Նախորդ նորություն

Ucom-ը որոշել է «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքն այսուհետ վերահաղորդել հանրային մուլտիպլեքսից

Ucom ընկերությունը որոշել է «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքն այսուհետ վերահաղորդել հանրային մուլտիպլեքսից, որտեղ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումներն արգելափակված են։


Այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ.


«Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների՝ տեղեկացնում ենք, որ Ucom ընկերության կողմից բաժանորդներին տրամադրվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները շարունակել են հեռարձակվել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի արգելքից հետո, քանի որ Ucom ընկերությունը տվյալ հեռուստաալիքի վերահեռարձակումն իրականացրել է ոչ հանրային մուլտիպլեքսից։


Թեև ընկերությունը չի խախտել որևէ օրենք, ինչպես նաև ՀՀՌՑ որոշումը, սակայն, մշտապես ձգտելով համապատասխանել պետական ստանդարտներին և մոտեցումներին, որոշել է «ՌՏՌ-Պլանետա»-ն այսուհետ վերահաղորդել հանրային մուլտիպլեքսից, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են»: