14.09.2025
Երևանի բոլոր անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով
11.07.2023
Երևանի բոլոր անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային հերթագրման համակարգով սպասարկելուն։ Արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգ գործում է Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում, իսկ հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում կիրականացվեն նաև Կենտրոնականի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում: Հուլիսի 17-ից արդեն Երևանի բոլոր ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային տարբերակով սպասարկելուն։ Երևան քաղաքում էլեկտրոնային հերթագրման համակարգն ամբողջությամբ ներդնելուց հետո Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անցում է կատարելու երևանամերձ հատվածներին, խոշոր քաղաքներին։