ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինաբար ներխուժելու, ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և ՀՀ քաղաքացու՝ ԶՄՊԿ պահնորդի սպանության համար ՀՀ-ում մեղավոր ճանաչված և ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայողները կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ։ «Տրվել է հնարավորություն կատարել հեռախոսազանգ և գրել ընտանիքներին Կարմիր խաչի նամակներ»,- այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։