ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանի Կերալա նահանգի Վայանադ արվարձանում ջրհեղեղի հետևանքով գրանցված մարդկային զոհերի կապակցությամբ։ X-ի իր միկրոբլոգում նշելով Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին, նա գրել է. «Խոր վշտով տեղեկացա Կերալա նահանգի Վայանադ արվարձանում գրանցված զանգվածային սողանքների մասին, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի, վնասվածքների և մեծ վնասների։ Իմ խորին և անկեղծ ցավակցություններն եմ հղում զոհերի ընտանիքներին»,- Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալական գրառում է արել։