Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը փետրվարի 5-ին գումարել է նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տեւողությունը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվել է մինչեւ երեք ժամ: Փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 17 հարց: