Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե ՀՀ-ին ոչ թե սահմանադրական բարեփոխումներ են պետք, այլ նոր Սահմանադրություն. "Դեռևս 6 օր առաջ էի գրել, որ իշխանությունը գնալու է հանրաքվեների, ինչպես նաև նոր ընտրությունների:Քիչ առաջ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն և այստեղ է, որ պետք է հասկանալ առաջիկա իրադարձությունների պատկերը:Նրանք գնում են նոր Սահմանադրության ընդունման ճանապարհով (նախագահական կառավարման համակարգով) և նոր ընտրությունների ինչպես ԱԺ, այնպես էլ արդեն նախագահի, քանի որ երկրի ղեկավարը հնարավոր է լինի կրկին նախագահը:Այս նոր Սահմանադրությամբ փաստացի կավարտվի երրորդ հանրապետության էպոխան",- գրել է Բաբայանը: