Վաշինգտոնը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմամբ, սակայն նոր հանդիպումներ անցկացնելու մասին տեղեկություններ առայժմ չկան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետական քարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։ Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն ջանասիրաբար աշխատում է. «Մենք շատ ջանասիրաբար կաշխատենք գործն ավարտին հասցնելու համար՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի, Ադրբեջանի և նրանց հետ, որոնք շահագրգռված են այս խնդրի կարգավորմամբ»,- նշել է Պատելը։