7.02.2026
Հայաստանում կկայանա
11.08.2015
Հայաստանում կկայանա "Ի՞նչ, Որտե՞ղ , Ե՞րբ" խաղի աշխարհի առաջնությունը

Հայաստանում, Ծաղկաձոր քաղաքում 2016թ.-ին կկայանա "Ի՞նչ, Որտե՞ղ , Ե՞րբ" ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը: Այդ մասին օգոստոսի 11-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշել է, որ Հայաստանը հայտ է ներկայացրել "Ի՞նչ, Որտե՞ղ , Ե՞րբ" ակումբների միջազգային ասոցիացիա՝ աշխարհի առաջնություն անցկացնելու համար և օրերս ստացել են հայտի դրական պատասխան: Առաջնության կազմակերպման աշխատանքները համակարգելու է անձամբ նախարարը՝ դրանք սկսվելու են սեպտեմբերի 3-4-ը: Նախարարի խոսքով, կառավարությունը աջակցություն կցուցաբերի մաշտաբային միջոցառման անցկացմանը: Նրա խոսքով, առաջնության անցկացումը Հայաստանում բավականին կարևոր է երիտասարդության շրջանում գիտելիքի քարոզչության համար: «Մենք աշխատելու ենք "Ի՞նչ, Որտե՞ղ , Ե՞րբ" ակումբների միջազգային ասոցիացիայի հետ: Նախատեսվում է ձևավորել կազմակերպչական հանձնաժողով: Մի քանի շաբաթից Հայաստան են ժամանելու մեր գործընկերները, որպեսզի ծանոթանան Ծաղկաձորի հյուրանոցների պայմաններին, ինչպես նաև զբաղվեն կազմակերպչական հարցերով», - նշել է Աշոտյանը: 2015թ.-ի "Ի՞նչ, Որտե՞ղ , Ե՞րբ" ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերին Վրաստանում: Կազմակերպչական հարցերին ծանոթանալու համար Աշոտյանը և գիտակների ասոցիացիայի ղեկավար Տիգրան Քոչարյանը պատրաստվում են այցելել հարևան երկիր: