ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. "Մեր գործընկերների հետ այցելել ենք տարբեր ոստիկանական բաժիններ, որտեղ առավոտից մեծ թվով քաղաքացիներ են բերման ենթարկվել:Համացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, թե ինչպիսի ջանասիրաբար են ոստիկանները գործում, ինչից ակնհայտ երևում է, որ առավել կոշտ «աշխատելու» հրաման ունեն:Բերման ենթարկված կամ ակցիաներին ականատես անձինք հատկապես ընդգծում են ոստիկանների անպարկեշտ պահվածքն ու բառապաշարը, որը հատուկ է գործող քաղաքական ռեժիմին": Նշենք, որ Երևանում առավոտվանից իրականացվում են անհնազանդության ակցիաներ, քաղաքացիները փողոցներ են փակում: Ոստիկանները ուժի գործադրմամբ մարդկանց բերման են ենթարկում, այս պահի դրությամբ բերման ենթարկվածների թիվը շուրջ 160 է: Բագրատ Սրբազանը ևս մասնակցում է ակցիաներին, նա շրջում է մշակութային հաստատություններով: