12.04.2026
Մարտնչող տգիտությունը սահման չունի. ավագանու անդամ՝ կարմիր գծերի նախագծի մասին
20.12.2024
Մարտնչող տգիտությունը սահման չունի. ավագանու անդամ՝ կարմիր գծերի նախագծի մասին

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով քաղաքային իշխանությունների կողմից 2025 թվականի համար կարմիր գծերի վերաբերյալ որոշման նախագծին: «Հարգելի՛ հայրենակիցներ, Ինչպես գիտեք «Մայր Հայաստան» խմբակցությունը պայքարում էր «կարմիր գծերի» ապօրինի թանկացման դեմ և դիմել էր դատարան։ Երեկ ՀՀ վարչական դատարանը ոչ իրավաչափ՝ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետարանի հայտնի «կարմիր գծերի» որոշումը։ Այսօր արդեն ՔՊ-ն իր կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն»-ը և իրենց հաճախորդները նորից բերել են նույն խայտառակ որոշման նախագիծը հաջորդ 2025 թվականի համար։ Հ.Գ. Մարտնչող տգիտությունը և պնդաճակատությունը սահման չունի»,-գրել է Մանուկյանը։ Հիշեցնենք, ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։  Քաղաքապետարանից հայտարարեցին, որ մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից այն բողոքարկվելու է։ Ավելին՝ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։