Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, այսօր Մոսկվայում ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է Ռուսաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Թեֆթին։ Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկացի դիվանագետի խնդրանքով։ Կարասինը և Թեֆթը քննարկել են Անդրկովկասում ստեղծված իրավիճակը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ ՌԴ փոխարտգործնախարարը և ԱՄՆ-ի դեսպանն անդրադարձել են նաև Ուկրաինայի ճգնաժամին և Մոլդովայի ու Վրաստանի իրավիճակին։