Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով անցկացվում են պլանային միջոցառումներ զինամթերքների համալրման համար, ինչպես նաև ստեղծվում է լրացուցիչ նյութա-տեխնիկական բազա ադրբեջանական բանակի համար: Այդ մասին փոխանցում է Ադրբեջանի ՊՆ-ը: Ըստ տեղեկատվության, տարբեր տեսակի զինատեսակներն ու տեխնիկան, որոնք նախատեսված են տարբեր տեսակի զորքերի համար, ինչպես նաև ռազմա-արդյունաբերական ձեռնարկություններում, այդ թվում ՌԴ-ի ռազմական գործարաններում արտադրված տեխնիկան հանձնվում է զորքերին: Առաջնագծում տեղակայված զորամասերի ապահովությունը զինատեսակներով իրականացվում է ըստ նորմերի: Շարունակվում են միջոցառումները երկարատև մարտական գործողությունների համար նախատեսված անձեռնմելի պահուստների ստեղծման ուղղությամբ: