Սիրիայում հնարավոր է ԱՄՆ-ՌԴ ռազմական հակամարտություն: РИА Новости-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ռազմական քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևը: Նա ցավով նշել է, որ Սիրիայում այդ ռազմական հակամարտությունը հնարավոր է: Ոչ անմիջականորեն, ըստ նրա, դա արդեն տեղի է ունեցել՝ ամերիկացիները սկսել են ռմբակոծել սիրիական կառավարական ուժերին, որտեղ գտնվում էին նաև ռուսական խորհրդականները: Ստեղծված իրավիճակտ փորձագետը լուրջ է գնահատել, սակայն հավելել է, որ ռուսական ու ամերիկյան զինված ուժերի անմիջական բախումից Սիրիայում հնարավոր է խուսափել: