15.11.2025
Քննարկվել են Հայաստանի ու Չեխիայի խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման հարցեր
18.10.2024
Քննարկվել են Հայաստանի ու Չեխիայի խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ։ Ընդլայնված կազմով անցկացված քննարկումներում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների լայն օրակարգին վերաբերող տարբեր հարցերի։Քննարկումների առանցքում են եղել Հայաստանի ու Չեխիայի խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման ու զարգացման հարցերը։Սենատի նախագահը հայտնել է, որ Չեխիայի համար կարեւոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ հատկապես Հայաստանի՝ ԵՄ-ին ավելի մոտ լինելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո։ ՀՀ ԱԺ նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել չեխական կողմին Հայաստան-ԵՄ սերտացման գործընթացում ավանդ ունենալու ցանկության ու այդ հարցում ունեցած դրական տրամադրվածության համար։Անդրադարձ է կատարվել նաեւ մեր տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին եւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային։Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գրառում է կատարել Սենատի Պատվավոր հյուրերի գրքում։