ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Կարեն Թումանյանի թեկնածությունը: Ներկայացնելով գաղտնի քվեարկության արդյունքները` ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Կարեն Թումանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 69 պատգամավոր: Կարեն Թումանյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելուց հետո, ԱԺ նիստում երդվել է, ապա ստորագրել երդման տեքստը: