2024 թվականի հուլիսին Հայաստանի արդյունաբերության ծավալը կազմել է շուրջ 228,3 մլրդ ՀՀ դրամ, ինչը 2,2%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և 2%-ով ավել նախորդ ամսվա համեմատ: Ըստ վիճակագրական տվյալների, արդյունաբերության տարբեր ճյուղերում 2023 թվականի հուլիսի համեմատ նկատվել է հետևյալ դինամիկան. Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում արձանագրվել է 12,7% աճ: Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտը ցուցաբերել է 6,9% աճ: Մշակող արդյունաբերությունը գրանցել է 2,5% աճ: Սակայն հանքարդյունաբերության ոլորտում նկատվել է արտադրության ծավալների 5,4% անկում: