15.05.2025
Վահե Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
01.08.2024
Վահե Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողներ, ինչպես նաև ՆԳ նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։Վահե Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով նոր ձևավորվող Համայնքային ոստիկանության կադրային համալրման գործընթացին։Համայնքային ոստիկանության ձևավորման գործընթացում նախարարը կարևորել է միջազգային փորձի ներդրումը, նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցությունը։Անդրադառնալով նոր համայնքային ոստիկանի գործառույթներին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ստորաբաժանումն իրականացնելու է հանցագործությունների կանխարգելում, ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ ակտիվ աշխատանք։Վահե Ղազարյանը ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում են համայնքային ոստիկանության տեխնիկական հագեցվածության հարցերը. ստորաբաժանումը հագեցած է լինելու հատուկ սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով։ՆԳ նախարարը ծառայողներից հետաքրքրվել է ատեստավորման գործընթացում գրանցած արդյունքներից, նաև հորդորել ակտիվացնել մասնակցությունը, ինչը կնպաստի սոցիալական երաշխիքների բարելավմանը։ Քննարկվել են նաև ծառայողների կարգապահությանն առնչվող հարցեր։