Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ: Այդ մասին նշում են ՀՀ ՊՆ-ից: «ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ: Պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները երեքն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը: Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն», - ասված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ: