Փետրվարի 17-ին, ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանությունում ստացվել է ահազանգ այն մասին, որ տղամարդը ցանկանում է պայթեցնել Երևանում գտնվող Գերմանիայի դեսպանատունը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները արագ պարզել են, որ ահազանգել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 56-ամյա Խաչիկ Ա-ն և այցելել նրան: Վերջինս հայտնել է, որ ցանկացել է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը, «որպեսզի միջազգային սկանդալ լինի, քանի որ Գերմանիայից իրեն արտաքսել են, իսկ կինը մնացել է այնտեղ»։ Աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ահազանգի փաստով։