25.03.2026
ՀՆԱ-ի աճը Հայաստանում կազմել է 7,6 տոկոս. Փաշինյան
20.02.2020
ՀՆԱ-ի աճը Հայաստանում կազմել է 7,6 տոկոս. Փաշինյան

Հայաստանում 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս: Այդ ցուցանիշն ամենաբարձրն է 2008 թվականից ի վեր: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վստահ եմ, որ ընթացիկ տարում կարձանագրենք ավելի բարձր տնտեսական աճ»,- ասաց վարչապետը:  Ըստ պաշտոնական տվյալների, 2019-ի տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշիը (ՏԱՑ) կազմել է 7,8%: Շաբաթաներ առաջ, հրապարակելով այս ցուցանիշը, վարչապետ Փաշինյանը հույս էր հայտնել, որ տարվա կտրվածքով ՀՆԱ-ի աճը կկազմի 8%: Համաձայն Վիճակագրական կոմիտեի, անցյալ տարի էականորեն աճել են տնտեսության հետևյալ ոլորտները.«-Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով, -Շինարարության ծավալն ավելացել է 4,6%-ով, -Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4,2%-ով, -Առևտրի շրջանառությունն ավելացել է 8,9%-ով, -Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով: -Ներմուծման աճը կազմել է 10,8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9,4%-ով»: Հատկանշական է, որ 2019-ի տնտեսական ակտիվության ցուցանիշին մոտ ցուցանիշ գրանցվել էր նաև 2017-ին՝ 7,7%, երբ կառավարությունը ղեկավարում էր Կարեն Կարապետյանը: Այդ տարի ՀՆԱ-ի աճը կազմեց 7,5%: Սովորաբար, ՀՆԱ-ի աճը փոքր ինչ նվազ է լինում է տնտեսական ակտիվության ցուցանիշից: