Արմենիա ավիաընկերության ղեկավարությունը, պայմանավորված վերջին իրադարձություններով, ինչի հետևանքով տեղի է ունենում տոմսերի զգալի վերադարձ, ինչպես նաև հիմք ընդունելով Իսրայելի իշխանությունների տարածած հայտարարությունը, որը հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդություններից, որոշում է կայացրել չեղարկել մինչև մարտի 22-ը ներառյալ Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները: Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, ուղևորներիի տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց հավելյալ տուգանքների: Ընկերությունը այս պահին գնահատում է իրավիճակը Լիոնի չվերթի հետ կապված, թեև Ֆրանսիայի իշխանությունից հաղորդագրություն պաշտոնական չեն ստացել: Բայց եթե տոմսերի զանգվածային վերադարձ լինի, ապա կչեղարկվեն նաև այդ ուղղության չվեչթները: