Նոր բարդությունները դժվար թե կասկածի տակ դնեն ՌԴ-ի և Թուրքիայի քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Իգոր Դելանոյեն, փոխանցում է L’Opinion-ն: Նա նշել է, որ տարաձայնություններն երկրների միջև բավականին երկարատև են, սակայն կողմերը չեն ցանկանում կրկնել այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան, երբ թուրքական կողմից խոցվեց ռուսական կործանիչը: Նշվում է, որ Սիրիան առաջնահերթություն է ՌԴ-ի և Թուրքիայի համար: Մոսկվայի համար Սիրիան միակ ուղիղ ելքն է դեպի Միջերկրական ծով՝Տարտուսի նավահանգստի միջոցով, բացի այդ, այնտեղ առկա է Հմեյմիմ ռուսական ռազմակայանը: