7.07.2025
Որևէ փաստաթուղթ 2016 թվականին չի ստորագրվել Մոսկվայում. Սերժ Սարգսյան
19.08.2020
Որևէ փաստաթուղթ 2016 թվականին չի ստորագրվել Մոսկվայում. Սերժ Սարգսյան

2016 թվականին Մոսկվայում որևէ փաստաթուղթ՝ ո՛չ գաղտնի, ո՛չ բաց չի ստորագրվել: Կոչ եմ անում առաջնորդվել փաստերով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին փաստում է, նշեց նա, ԵԱՀԿ-ում տարածված Մինսկի խմբի համանախագահների 2016 թվականի ապրիլի 12-ի հայտարարությունը, որտեղ շատ հստակ գրված է, որ ուժի մեջ է 1994 թվականի անժամկետ համաձայնագիրը։  «Եթե ուժի մեջ է, ապա ուրիշ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։ Համանախագահները խաբո՞ւմ են. մենք իրավունք չունենք նրանց կասկածելու սուտ ասելու մեջ: Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել», - ընդգծեց Սերժ Սարգսյանը։ Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին նա նշեց, որ այն մտել է փակուղի և որ ինքը վտանգներ է տեսնում: Սարգսյանը վստահություն հայտնեց, որ ղարաբաղյան խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում, քանի որ Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք կամովին չի համաձայնելու Արցախի անկախությանը: