«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի համար հանգանակություններ են ստացվել աշխարհի 73 պետություններից։ Այս մասին հայտնում է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Facebook-ի իր էջում: Նա հրապարակել է աղյուսակը, որտեղ երևում է, որ այս պահի դրությամբ հանգանակվել է 150 միլիոն դոլար: Ամենից շատ փոխանցումներ կատարվել են ԱՄՆ-ից՝ հանգանակված գումարի 45․3 տոկոս։ Երկրորդ տեղում Հայաստանի Հանրապետությունից հանգանակություններն են՝ 33․3 տոկոս, երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է` 10․7 տոկոսով։ Այնուհետ Ֆրանսիան 2․9 տոկոս և Գերմանիան՝ 1 տոկոս։