Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում: Մինչ այդ վարչապետի որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: