ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը գիտակցության է եկել, սակայն շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ նրա վիճակը գնահատվում է ծանր: «Ունի շնչառական դժվարություններ, երիկամների, նաև սիրտ-անոթային հիվանդությունների խնդիր ունի: Բավականին ծանր է եղել վիճակը, բարեբախտաբար, տանը մարդ եղել է ու կարողացել են տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն: Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է», - նշել է փաստաբանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 15-ին Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց ու նա ազատ արձակվեց։