8.11.2025
Աբովյանի դիահերձարանի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից. ԱՆ
02.06.2021
Աբովյանի դիահերձարանի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից. ԱՆ

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: VERELQ-ը հիշեցնում է, որ երկու օր առաջ համացանցում լուսանկարներ տարածվեցին նշված դիահերձարանից, որոնց վրա երևում էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիերը տոպրակների մեջ ուղղակի թափված են գետնի վրա: Լուսանկարների հրապարակումից հետո Առողջապահության նախարարությունը պարբերաբար պարզաբանումներով է հանդես գալիս ու ներկայացնում է մասունքների փորձաքննություններին վերաբերող տեղեկատվություն։ Նախարարը նշեց իր հայտարարության մեջ , որ դա իր բացթողումն է և ներողություն խդնրեց: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել նման խնդիր։