Կրեմլը հաստատել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման վերաբերյալ համաձայնությունը։ Այն կարող է տեղի ունենալ մինչև շաբաթվա վերջ։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, նախապատրաստվում է նման հանդիպում, մենք ակնկալում ենք, որ այն կկայանա մինչև շաբաթվա վերջ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հանդիպման նախապատրաստման մասին հարցին։