Արցախի Պաշտպանության բանակի պահեստազորի սպաները կենսաթոշակ չեն ստացել այն ժամանակ, երբ Հայաստանում նույն սպաները կենսաթոշակ են ստացել դեռեւս դեկտեմբերի 5-ին: Այս մասին ասվում է Արցախի Պաշտպանության բանակի պահեստազորի սպաների միության հայտարարության մեջ։ «Պաշտպանության նախարարից պահանջում ենք ստուգել և հանրությանը ներկայացնել, թե տարիներ շարունակ ֆինանսական բաժինը ղեկավարող Կարեն Գրիգորյանն ինչ գումարով է իրեն թույլ տալիս տարին երկու անգամ հանգստանալ Ամերիկայում», - ասված է հաղորդագրության մեջ: