19.12.2025
Խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 600 ավտոմեքենաների անվտանգ մուտքը Ղարաբաղ
18.02.2022
Խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 600 ավտոմեքենաների անվտանգ մուտքը Ղարաբաղ

Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 600 միավոր ավտոմեքենաների և մոտ 2 հազար մարդու անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ Շուրջօրյա ռեժիմով զինծառայողները ապահովում են իրադրության մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն բոլոր 27 դիտակետերում՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով: "Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտորդական պաշտոնները աշխատում եմ սովորական ռեժիմով։ Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով զննման են ենթակա բոլոր տրանսպորտային միջոցները, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է դրանց զննումը, ինչպես նաեւ իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը", - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը: Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են "Բլոկպոստ" ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ հարակից տարածքին շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար: Դիտակետերում ծառայության կազմակերպման, կենցաղի կազմակերպման, խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստության և հանգստի պարապմունքների կազմակերպման համար կառուցվել են բլոկա-մոդուլային ավաններ, ստեղծվել են հարմարավետ և ժամանակակից պայմաններ: Ընթացիկ իրադրությունը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր խցիկներով: