Ազգային ժողովում այսօր ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ արտահերթ նիստ է նշանկվել: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԺ շենք չի մտնի: Այդ մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը։ «Պարոն Վանեցյանը նիստին չի մասնակցի, բայց նա ԱԺ շենքի առջև հավաքված քաղաքացիների կողքին կլինի»,-նշեց Հակոբյանը: Հիշեցնենք, որ արտահերթ նիստը նախատեսված է ժամը 16:00։