11.07.2025
Ովքեր են Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն ներկայացրել
21.01.2022
Ովքեր են Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն ներկայացրել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել, որի տակ ստորագրել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով: ԱԱԾ-ի  համաձայն՝ Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: