Իրանի ԱԳՆ-ն ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունը: Իրանն իր աջակցությունն է հայտնում նաև Լիբանանի կառավարությանը: Թեհրանը ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը, համապատասխան հայտարարությունն այսօր հրապարակել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունը: "Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը (Էսմայիլ Բագաի) ողջունում է Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի դադարեցման մասին լուրը, սակայն ընդգծում է Իսլամական Հանրապետության դիրքորոշման անփոփոխությունը Լիբանանի կառավարության, ժողովրդի աջակցության եւ դիմադրության հարցում", – ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: Հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան։ Ակնկալվում է, որ այն կլինի մշտական: