Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։ Այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան, լինելու պարագայում կտեղեկացնենք»,-նշեց Բադալյանը: